Սպորտ

Մեկնարկել է Հայաստան-Հունգարիա խաղի տոմսերի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Հայաստան-Հունգարիա խաղի տոմսերի վաճառքը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 13-ին կայանալիք Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

 Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Հունգարիա խաղի ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տոմսերի գները` 

Արևելյան տրիբունա 5 000 – 12 000

Արևմտյան տրիբունա 12 000 – 16 000

Հարավային տրիբունա 1 000 – 3 000 

Հյուսիսային տրիբունա 1 000 – 3 000

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում