Արսեն Թորոսյանը կոչ է անում մյուս կուսակցություններին հետևել ՔՊ-ի օրինակին

2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը անդրադարձել է իշխող կուսակցության կողմից հայտարարված նոր նախաձեռնությանը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների ինքնաառաջադրման հնարավորությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Թորոսյանը նշեց, որ այս քայլը վկայում է կուսակցության թափանցիկության և ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության մասին։

«Սա վկայություն է այն բանի, որ մենք թափանցիկ կուսակցություն ենք և առաջնորդվում ենք ժողովրդավարական արժեքներով։Առիթը օգտագործելով՝ կուզեմ կոչ անել մյուս կուսակցություններին, որ հետևեն այս բացառիկ օրինակին»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը նաև համապատասխանում է Ընտրական օրենսգրքի պահանջներին, համաձայն որոնց՝ ցուցակի առաջին 30 թեկնածուները պետք է ընտրվեն կուսակցության համագումարի կողմից։

«Պատրաստվում ենք թեկնածուների գրանցումից հետո նրանց հարցը դնել քվեարկության՝ մեր համաժողովի ընթացքում։ Մեր պատվիրակներն են որոշելու, թե ինչպես կդասավորվեն ցուցակի առաջին համարները։ Սա ժողովրդավարության ուղիղ դրսևորում է, ինչպես նաև ներկուսակցական ժողովրդավարության ամրապնդում»,-նշեց Թորոսյանը։

Անդրադառնալով նոր կադրերի ներգրավմանը՝ նա նշեց, որ կուսակցությունը բաց է նոր մարդկանց համար, սակայն կան հստակ չափորոշիչներ։

«Եթե թեկնածուն կուսակցության անդամ չէ, պետք է ունենա վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորությունը։ Իսկ կուսակցության անդամների համար այդ սահմանափակումը չկա․ յուրաքանչյուր ՔՊ-ական կարող է առաջադրվել»,-նշեց Թորոսյանը։

Քաղաքականություն

ՔՊ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակում ընդգրկվելու ինքնաառաջադրման հնարավորություն է տալիս

 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում