Տնտեսություն

Ֆինանսների նախարարությունում քննարկվել է ԵՆԲ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարությունում քննարկվել է ԵՆԲ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ընթացքը

Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ֆինանսների նախարարությունը։ 

Նախարարի տեղակալը շնորհավորել է տիկին Ռենիտային Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

Կողմերը քննարկել են ԵՆԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքն ու դրանց արդյունավետ իրականացմանը միտված հետագա քայլերը, այդ թվում՝ «Դիմակայուն Սյունիք», Երևանի մետրոպոլիտենի վերականգնման և ճանապարհների բարեկարգմանն ուղղված ծրագրերը։ Հատուկ ընդգծվել է նաև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համաֆինանսավորման և հետագա համագործակցության ընդլայնման կարևորությունը տարածաշրջանում: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական ֆինանսների կառավարման ընթացիկ օրակարգին՝ 2026 թվականի բյուջեի նախագծին և միջնաժամկետ ծախսային ծրագրին առնչվող հարցերին:

Ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և ապահովելու համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների հաջող իրականացումը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում