Աշխարհ

Բրազիլիայում ավելի քան 100 մարդ է զոհվել ոստիկանության և ավազակախմբի բախման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայում ավելի քան 100 մարդ է զոհվել ոստիկանության և ավազակախմբի բախման հետևանքով

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ 119 մարդ է զոհվել թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ավազակախմբի չեզոքացման հատուկ գործողության հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Ռիո դե Ժանեյրո նահանգի ոստիկանությունը խոշոր հատուկ գործողություն է իրականացրել թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող բրազիլական «Կարմիր թիմ» ավազակախմբի նկատմամբ։ Գործողությանը ներգրավվել է շուրջ 2500 ոստիկան։

«Կարմիր թիմ» ավազակախումբը նահանգի ամենահին և դաժան ավազակախմբերից է, որն իր վերահսկողության տակ է պահում մի շարք թաղամասեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում