Տնտեսություն

Երևանում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ 

Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով և բարձր է գնահատել Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով այս հարթակի դերը։

«Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը և ընդլայնվող գործընկերության օրակարգը հիմնված են կայուն զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանի դիմակայունության բարձրացմանը միտված նույնական մոտեցումների վրա։ Այս հարթակը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրամիության և Միջազգային ֆինանսական կազմակերպութուններին՝ խթանելով ներդրումներ, որոնք նպաստում են կայուն զարգացմանը և տնտեսական աճին»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Քննարկման ընթացքում ներկայացվել է Տնտեսական ներդրումային Պլանի իրականացման շրջանակներում գրանցված առաջընթացը, անդրադարձ է կատարվել ընթացիկ և նախատեսվող ներդրումային ծրագրերին:

Հարթակի քննարկմանը նախորդել է փոխվարչապետի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի ԵՄ ԱԳԵԾ և ԵՀ-ի համատեղ բարձրաստիճան պատվիրակության հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության օրակարգային հարցերին, այդ թվում՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության բաղադրիչներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում