Արայիկ Հարությունյանը Հայաստան-Ադրբեջան գործընթացում առկա տեմպը վատ չի գնահատում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում առկա տեմպը վատ չի գնահատում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են: 

«Դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, օրինակ՝ սահմանազատման, սահմանագծման օրակարգով Մհեր Գրիգորյանն է աշխատում, ԱԳՆ-ն իր համապատասխան օրակարգով է աշխատում, Անվտանգության խորհուրդը, Արմեն Գրիգորյանն իր գործընկերոջ հետ է աշխատում: Կլինեն հումանիտար հարցեր, մնացած բոլոր հարցերը: Երբ արդյունքներ լինում են, մենք դրանց մասին խոսում ենք: Այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում, վատ չէ: Օրինակ՝ Ադրբեջանի կողմից հայկական բեռների տեղափոխման շրջափակման արգելքի հանումը»,-ասաց Հարությունյանը:

Վարչապետ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ երկկողմ շփումներում անընդհատ կա խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման հարցը:

Նա հավելեց՝ պետք է փորձեն ընդհանուր եզրեր գտնել, որ օր առաջ այդ փաստաթուղթը ստորագրվի:

Հայերեն العربية English فارسی Français ქართული 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան