Սպորտ

Մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը նպատակ ունի զարգացնել աշխարհի առաջնության հաջողությունը

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը նպատակ ունի զարգացնել աշխարհի առաջնության հաջողությունը

Մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը նպատակ ունի շարունակել աշխարհի առաջնության հաջողությունը:

«Մեծահասակների առաջին աշխարհի առաջնությունն էր ու լարվածությունը մեծ էր, մեծ էր նաև պատասխանատվությունը: Մեծահասակների առաջնությունում մրցակցությունն ուժեղ էր: Մենք լավ էինք նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Ձգտել ենք առավելագույնին ու այդ լավ արդյունքը մեր մարզիչների գոհ լինելն է: Պետք է շարունակենք մարզումներն ու էլ ավելի մարզվենք, քանի որ պատասխանատվությունը հիմա ավելի շատ է»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաչատրյանը:

Ինդոնեզիայի մայրաքաղաք  Ջակարտայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում