Ռոբերտ Ֆլոյդը մեծապես գնահատում է Հայաստանի հետևողական աջակցությունը CTBTO-ի գործունեությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար, դոկտոր Ռոբերտ Ֆլոյդին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դոկտոր Ֆլոյդի այցը Հայաստան և բարձր գնահատել կազմակերպության կարևոր գործունեությունը՝ միտված միջուկային փորձարկումների համաշխարհային արգելքին և միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ միացավ կազմակերպությունը ստեղծելու նախաձեռնությանը, իսկ 1996 թվականին դարձյալ առաջիններից մեկը ստորագրեց պայմանագիրը։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մշտապես աջակցել է կազմակերպության նպատակներին ու նախաձեռնություններին և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակվելու է նույնքան արդյունավետ և կառուցողական ձևաչափով։

Դոկտոր Ռոբերտ Ֆլոյդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծապես գնահատում է Հայաստանի հետևողական աջակցությունը CTBTO-ի գործունեությանը։ Նա նշել է, որ ուրախ է կրկին այցելել Հայաստան և քննարկել համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջուկային անվտանգության ապահովմանն ու համաշխարհային կայունության պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև միջուկային փորձարկումների արգելման համընդհանուր նշանակության, դրանց վերահսկման և կանխարգելման մեխանիզմների կատարելագործման: Կողմերը կարևորել են նման նախաձեռնությունների դերակատարությունը՝ ուղղված համաշխարհային խաղաղությանը, կայուն զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը։ 

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն