Մամիջանյանն ընդդիմությանը պառակտված չի համարում, բայց չի ժխտում նաև առկա տարակարծությունը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ընդդիմադիր դաշտը պառակտված չի համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մամիջանյանը նշեց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: 

«Կա ընդդիմություն, որը կարևոր, հիմնարար հարցերում համակարծիք է, որոշ հարցերում տարակարծություն է առկա՝ առնվազն գոնե հայտարարությունների մակարդակով։ Իսկ հիմնական ընդդիմադիր դերակատարների պարագայում, նաև գործողությունների մակարդակով, հիմնական նպատակն իշխանափոխությունն է: Մենք համարում ենք, որ դա պետք է անել իմպիչմենտով՝ մինչև ընտրությունները, մեր գործընկերները որոշ ժամանակ այլ կարծիքի էին, հիմա միացել են: Եվ, ամենակարևորը, իմպիչմենտի գործընթացն ընտրությունների գործընթացին հակադրություն չի»,- ասաց Հովհաննիսյանը: 

Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց էր նախաձեռնել 2025 թվականի հունիսին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Այդ ժամանակ համապատասխան ձևաթղթի տակ ստորագրել էին միայն «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորները, մինչդեռ խորհրդարանում վարչապետի իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։ Նույն պահին վարչապետի իմպիչմենտի գործընթաց էին սկսել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Նրանք նույնպես չստացան ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը։ «Հայաստան» խմբակցությունը միայն 2025 թվականի սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ միանում է «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտին՝ տրամադրելով իր 28 պատգամավորների ստորագրությունները։ 

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, նշել էր, որ դրա նպատակը իշխանության նկատմամբ իմպիչմենտին հասնելն է: Նախագիծը ԱԺ նիստի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 24, դեմ՝ 48, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ 

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին