Հայաստան

Եկեղեցում խնդիրներ կան, բայց դա ՀԱԵ-ի ներքին գործն է. Գառնիկ Դանիելյան

2 րոպեի ընթերցում

Եկեղեցում խնդիրներ կան, բայց դա ՀԱԵ-ի ներքին գործն է. Գառնիկ Դանիելյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի ժխտում, որ Հայ Առաքելական եկեղեցում խնդիրներ կան, սակայն դրանք համարում է եկեղեցու ներքին գործը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Չեմ կարող ժխտել, որ կան խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ, եթե եկեղեցու ներսում կան որոշ հոգևորականների հետ կապված խնդիրներ, պետք է իշխանությունները ներգործություն թույլ տան: Դա եկեղեցու ներքին գործն է»,- ասաց Դանիելյանը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։   

Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ:   

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում