Հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8 տոկոսով
1 րոպեի ընթերցում

Հայաստանից արտահանումը հունվար-օգոստոսին նվազել է 48.8 տոկոսով, սակայն միայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
«Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների արտահանումը նվազել է 48.8 տոկոսով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը: Իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8 տոկոսով»,-ասաց Հովհաննիսյանը:
Հունվար-օգոսոս ամիսներին Հայաստան ապրանքների ներմուծումը նվազել է 34.9 տոոկսով: Նախարարը սա նույնպես հիմնականում պայմանավորեց վերաարտահանման նվազմամբ: