«Վան»-ի գլխավոր մարզիչը հեռացել է թիմից
1 րոպեի ընթերցում

Չարենացանի «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացել է թիմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Վան» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Վան»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է: