Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են դրել Ազգային ժողովի բակում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։ 

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակում, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար օպերատիվ կառավարման հարցերի գծով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվել էր։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ 2024 թվականի օգոստոսին էլ հայտնի էր դարձել, որ սրտի կաթվածից մահացել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանը։ 

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն