Գյումրիի դրամատիկական թատրոնը 160-րդ թատերաշրջանի մեկնարկը տվեց տոնական շոու-երեկոյով

4 րոպեի ընթերցում

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկեց 160-րդ թատերաշրջանը՝ հոբելյանական տոնական երեկոյով։ Թատերաշրջանի բացումը նշանավորվեց «Արտիստիկ համերգ» շոու-ներկայացմամբ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս անգամ թատրոնը թատերաշրջանը մեկնարկեց յուրահատուկ ձևաչափով․ ներկայացման փոխարեն տարբեր սերունդների դերասանները բեմ բարձրացան երգով ու պարով՝ «Ֆոլկաստիկ բենդ»-ի  ուղեկցությամբ։ Շոու-ներկայացման ռեժիսորն է Ռաֆայել Ասատրյանը, պարային հատվածների հեղինակն Արինա Արարատյանն է, իսկ զգեստների ձևավորողը՝ Լուսինե Խաչատրյանը։ «Արտիստիկ համերգ» ներկայացումը կընդգրկվի նաև թատրոնի խաղացանկում։

Տոնական երեկոյին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Դանիել Դանիելյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, այլ հյուրեր:

«Վստահ եմ, որ թատրոնն առաջիկա տասնամյակներին շարունակելու է այն հրաշալի պատմությունը, որը մեզ այսօր բոլորիս համախմբել է այստեղ։ Այդ պատմությունն իսկապես պատկառելի է՝ 160 տարի։ Թեև թվով հեշտ է ասել, սակայն սա հայ թատրոնի և հայ հանդիսատեսի առաջին հանդիպումներից մեկն էր։ Գյումրիի թատրոնը մեր ամենահին թատրոններից է՝ նույնիսկ ավելի հին, քան երևանյան թատրոնները։ Այդ պատմությունը կերտել են բազմաթիվ մեծանուն արվեստագետներ, որոնցից մեկի անունն էլ այսօր կրում է թատրոնը։ Ես ուզում եմ մեր շնորհակալությունն ու հարգանքի տուրքը մատուցել բոլոր նրանց, ոորոնց շնորհիվ թատրոնը գոյատևում է, զարգանում ու նոր էջեր է բացում»,-իր շնորհավորական խոսքում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մինչ տոնական միջացառման մեկնարկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ իրենց տոնական տրամադրությունը շարունակվելու է մինչև այս տարվա վերջ։ 

«Մեր տոնական տրամադրությունը շարունակվելու է մինչև տարեվերջ։ Բացի թատերաշրջանի բացման տոնական երեկոյից, ունենք նաև թատրոնի 160-ամյակին նվիրված նոր ֆոտոալբոմ, արխիվային ցուցադրություն, ինչպես նաև մինչև տարեվերջ կլինեն ևս երկու առաջնախաղ։ Կարծում եմ՝ այս թատրոնը իսկապես արժանի է այս քաղաքին․ ինչպես դժվարին պահերին թատրոնն է եղել քաղաքի կողքին, այնպես էլ քաղաքն է այսօր թատրոնի կողքին»,-ասաց նա։

Թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը նշեց, որ տոնական տարին առանձնանալու է ոչ միայն նոր ներկայացումներով ու հյուրախաղերով, այլև թատրոնի տեխնիկական հագեցվածությամբ։ Մինչև տարեվերջ թատրոնը կունենա նոր ձայնային և լուսային համակարգեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Վերանորոգվում են նաև թատրոնի սանհանգույցները, իսկ 2026 թվականին նախատեսվում է կաթսայատան վերանորոգում՝ կրկին պետական աջակցությամբ։ 

«Հենց նույն ոգևորությամբ, ինչպես ժամանակի մամուլը ներկայացնում էր 160 տարի առաջ քաղաքային ակումբում կայացած առաջին ներկայացումը, այսօր թատրոնը նշում է թատերաշրջանի բացումը։ Սա պարզապես ստեղծված թատրոն չէ, այլ ժամանակի թելադրանքով ծնված արվեստի օջախ։ Թատրոնը միշտ առաջ է ընթանում՝ զգալով ժամանակի շունչը, ինչի համար շնորհակալ ենք մեր անդավաճան հանդիսատեսին»,-նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը։

Տոնական երեկոյի ընթացքում ՀՀ Վարչապետի, ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի և ՀԹԳՄ-ի անունից թատրոնի արտիստներն ու աշխատակիցները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և պատվոգրերով։                                                                              

Հայերեն Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին