Սպորտ

«Ինտեր»-ը զիջեց «Նապոլի»-ին. Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը զիջեց «Նապոլի»-ին. Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում Միլանի «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Նապոլի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 32 րոպե անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց:

«Նապոլի»-ին հաջողվեց հաղթանակի հասնել 3:1 հաշվով: «Ինտեր»-ի միակ գնդակը 11 մետրանոց հարվածով խփեց Հաքան Չալհանօղլուն: 

Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում նահանջեց երկու հորիզոնականով և այժմ 4-րդն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում