Աշխարհ

Աֆղանստանն ու Պակիստանը բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն Ստամբուլում

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանն ու Պակիստանը բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն Ստամբուլում

Աֆղանստանի ու Պակիստանի պատվիրակությունները ճգնաժամային բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն Ստամբուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC news-ը՝ հղում անելով երկու երկրի պաշտոնյաներին։

Աֆղանստանն ու Պակիստանը փոխադարձաբար իրար մեղադրում են սահմանային լարվածության համար, ինչի հետևանքով տասնյակ անձինք են սպանվում և վիրավորվում։ Պաշտոնական Իսլամաբադը նշում է, որ Քաբուլը աչք է փակում զինված խմբավորումների վրա, որոնք հատում են սահմանը և հարձակումներ գործում, Աֆղանստանը հերքում է այդ մեղադրանքները։

Երկրների միջև վեճը լուծելու համար միջնորդության պատրաստակամություն են հայտնել Քաթարն ու Թուրքիան։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում