Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը կգործուղվի Բահրեյն և Բելգիա

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը կգործուղվի Բահրեյն և Բելգիա

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն 2025» համաժողովին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Գրիգորյանին հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը Բահրեյն գործուղելու մասին։ 

Համաժողովը կազմակերպում է Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։ 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  նոյեմբերի 2-3-ը կգործուղվի Բելգիա (Բրյուսել), որտեղ կմասնակցի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված համաժողովին։ 

«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված համաժողովի կազմակերպիչը «Ռասմուսեն Գլոբալ Քընսալթինգ ApS» ընկերությունն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում