Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է «Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է «Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, անդրադարձել պետական կառավարման համակարգի գործունեությանը, առանձնահատկություններին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել  է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, «Ակադեմիական քաղաք»–ին և այլ թեմաների: 

Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է շրջայցի Կառավարության շենքում, ներկայացրել քաղաքի գլխավոր ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշները, որոնք ներկայացնում են Կառավարության շենքի պատմությունը:

«Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար:  

Հայերեն Español

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում