«Ունիվերսիտատեա Կրայովա»-ը բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունի. Սանդրո Պերկովիչ
1 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի դեմ խաղում իր թիմը պետք է լավ գործի` հաղթական արդյունքի հասնելու համար:
«Ունիվերսիտատեա Կրայովա»-ն լավ թիմ է, որն ունի բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ: Հիմա չեմ խոսի առանձին ֆուտբոլիստների մասին: Ինչպես մրցակիցը, այնպես էլ մենք, լավ որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունենք: Ուրախ եմ, որ այս մակարդակի վրա ենք ու առավել ուրախ կլինեմ, եթե հաղթանակով ուրախացնենք մեր երկրպագուներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:
Վերջինիս խոսքով` Հայաստանի գործող չեմպիոնն անելու է իր առավելագույնը` հաղթելու այս տուրում ևս:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում «Նոա»-ն հոկտեմբերի 23-ին Երևանի ժամանակով 23:00-ին կհյուրընկալվի «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին: