Սպորտ

«Նոա»-ի ֆուտբոլիստ Տակուտո Օշիման մեծ սպասելիքներ ունի «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ հանդիպումից

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ի ֆուտբոլիստ Տակուտո Օշիման մեծ սպասելիքներ ունի «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ հանդիպումից

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Տակուտո Օշիման մեծ սպասելիքներ ունի «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի խաղից:

«Ունիվերսիտատեա Կրայովա»-ն լավ թիմ է և դա հայտնի է բոլորին: Նրանք կարողանում են լավ գործել գնդակը կորցնելուց հետո: Ռումինիա ենք եկել հաղթանակի հետևից: Այստեղ եմ իմ լավագույն խաղը ցույց տալու համար»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Օշիման: Վերջինիս խոսքով` ինքն ամեն ինչ չէ, որ պատմել է իր նախորդ թիմի` «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի մասին:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում «Նոա»-ն հոկտեմբերի 23-ին Երևանի ժամանակով 23:00-ին կհյուրընկալվի «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում