«Ունիվերսիտատեա Կրայովա»-ի գլխավոր մարզիչը «Նոա»-ին հետաքրքրիր մրցակից է համարում
1 րոպեի ընթերցում

Ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միրել Ռեդոյը Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ին հեշտ մրցակից չի համարում:
«Կոնֆերենցիաների լիգայի այս խաղը հեշտ չի լինելու երկու թիմերի համար էլ: Թե մենք, և թե «Նոա»-ն ձգտելու ենք հաղթանակի: Այս ակումբներն ունեն ֆուտբոլիստներ, որոնք բարձր որակներ ունեն և որոնք իրենց խաղով կարող են որոշել խաղի ելքը: «Նոա»-ն հետաքրքիր թիմ է: Ես այն կարծիքին եմ, որ «Նոա»-ն արժանի էր խաղալու Եվրոպայի լիգայի խմբային փուլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Միրել Ռեդոյը:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում «Նոա»-ն հոկտեմբերի 23-ին Երևանի ժամանակով 23:00-ին կհյուրընկալվի «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին: