Ներքին քաղաքականություն

Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս օգտագործեցինք, պարտվելու ենք․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս օգտագործեցինք, պարտվելու ենք․ Փաշինյան

Վարչական ռեսուրսների կիրառումը հակասում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արժեքային սկզբունքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման վերաբերյալ հնչող քննադատություններին։

«Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով, թե չուզելով՝ այսինքն՝ անուղղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Եվ սա եղել է, և կա իմ համոզմունքը։ Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք Հայաստանում հեղափոխություն արել։ Ինչպե՞ս կարող է որևէ քաղաքական ուժ հրաժարվել իր հաջողության պատմությունից։ Այն քաղաքական ուժը, որը դա անի և մտածի, թե Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունը կարող է ավելի հետաքրքիր լինել, դա քաղաքական ինքնասպանություն է այդ ուժի և գործչի համար»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության կողմից ճանաչվել են որպես ազատ և մրցակցային ընտրություններ։

«Որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում, մենք այնտեղ միանշանակ հաղթելու ենք։ Այնտեղ, որտեղ մենք փորձենք քաղաքական տեխնոլոգիա կիրառել, պարտվելու ենք։ Մեր տեխնոլոգիան ժողովրդի՝ մեր նկատմամբ ունեցած վստահությունն է, օրգանական կապը և սերը մեր երկրի նկատմամբ»,- հավելեց նա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում