Մշակույթ

ՀՀ նախագահն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին, որը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախգահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշխարհահռչակ երգչի այցը՝ ընդգծելով, որ նման արվեստագետների ներկայությունը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ Վիտտորիո Գրիգոլոյի և հայ երաժիշտների համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, և հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա վայելելու նրա վարպետությունը։

Վիտտորիո Գրիգոլոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է, որը նա մշտապես կրում է իր սրտում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների մշակութային կապերին ու փոխազդեցություններին։

Երկուստեք շեշտվել է, որ արվեստը ժամանակի ու տարածության սահմաններից դուրս է, որը միավորում է մարդկանց՝ նպաստելով փոխըմբռնման, համերաշխության և ստեղծարար միջավայրի ձևավորմանը։

Հանդիպմանը կարևորվել է խաղաղության գաղափարը, որը կարևոր նախապայման է մարդու ստեղծագործ և արարող էության ազատության համար:

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում