Քաղաքականություն

Պետրոս Մեղրյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

1 րոպեի ընթերցում

Պետրոս Մեղրյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Պետրոս Մեղրյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Պետրոս Մեղրյանին։ 

Պետրոս Մեղրյանը փոխարինել է Արեգնազ Մանուկյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում