Կարեն Խաչանովը պարտություն է կրել Վիեննայի մրցաշարի մեկնարկում
1 րոպեի ընթերցում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 13-րդ ռակետ Կարեն Խաչանովը պարտություն է կրել Վիեննայի ATP-500 մրցաշարի մեկնարկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած ATP-500 տղամարդկանց մրցաշարի մեկնարկում Կարեն Խաչանովը մրցել է աշխարհի 28-րդ ռակետ, Նիդեռլանդներից Տալոն Գրիկսպորի հետ: Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջել է 3:6,7:5, 4:6 հաշվով։
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: