Սպորտ

Մարմնամարզության հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզության հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկող աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը, երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը:

Աշխարհի առաջնության առանձին գործիքների որակավորման փուլը կկայանա հոկտեմբերի 19-ին: Նժույգ-թափերի ու օղակների եզրափակիչները նախատեսված են հոկտեմբերի 24-ին, իսկ հենացատկինը` հոկտեմբերի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում