ՀՕՄ-ի նախաձեռնությամբ ԼՂ-ից տեղահանված 10 ընտանիք արդեն ունի բնակարան

4 րոպեի ընթերցում

Հայ Օգնության Միության (ՀՕՄ) նախաձեռնությամբ Շիրակի մարզում ապաստանած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասը ընտանիք արդեն ունի մշտական բնակարան։ 2025 թվականի փետրվարին մեկնարկած ՀՕՄ-ի «Հույսի օջախ» ծրագրի նպատակն է արցախցիներին ապահովել տներով։ Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզում, սակայն նախատեսվում է այն իրականացնել նաև Հայաստանի այլ մարզերում։

Ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Բենիամին, Ախուրիկ, Սարիար, Հացիկ և Բասեն գյուղերում ՀՕՄ-ի կողմից գնվել, վերանորոգվել ու կահավորվել են տներ, որոնք տրամադրվել են ընտանիքներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քէշիշեանը, այս պահին ծրագիրը չունի սահմանված շահառուների կոնկրետ թիվ, քանի որ այն շարունակական բնույթ է կրում։

«Այս պահին Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում տասը ընտանիք արդեն օթևան է ստացել, սակայն ծրագիրը դեռ շարունակվում է։ Մենք գնում ենք պատրաստի տներ, վերանորոգում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կահավորում ու փոխանցում ընտանիքներին։ Պարտադիր պայմաններից է հողամասի առկայությունը, որպեսզի ընտանիքները կարողանան զբաղվել հողագործությամբ ու ինքնաբավ լինել»,-նշեց Մարո Քէշիշեանը։ 

Նա նաև հայտնեց՝ ըստ պայմանագրի, գնված տները նախապես 10 տարի ժամանակով մնալու են ՀՕՄ-ի սեփականությունը, ինչից հետո դրանք կհանձնվեն ընտանիքներին՝ որպես սեփականություն։ Այս քայլը նպատակ ունի կանխել տների վաճառքը։

Շահառու ընտանիքների ընտրությունը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով ընտանիքների կարիքները։

«Եղան ընտանիքներ, որոնք հրաժարվեցին տեղափոխվել գյուղական համայնքներ։ Ոմանք նախընտրեցին օգտվել պետության կողմից տրամադրված բնակարանային վկայագրերից, կամ արդեն բնակարան գտել էին իրենց համար։ Մենք շարունակելու ենք ծրագիրը՝ կախված հնարավորություններից։ Այս պահին հիմնականում գյուղական համայնքներում ենք տուն գնում, բայց չի բացառվում, որ հետագայում դիտարկենք նաև քաղաքային վայրերը»,-ասաց  Մարո Քէշիշեանը՝ հավելելով, որ բնակարանների ձեռքբերման համար միջոցներ է տրամադրում ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը, որը ֆինանսավորվում է սփյուռքի կառույցների և անհատ նվիրատուների կողմից։

«Սփյուռքի մեր կազմակերպությունները, համայնքներն ու անհատները մեծ ոգևորությամբ են մասնակցում այս ծրագրին։ Նրանք նվիրատվություններ են փոխանցում Կենտրոնական վարչությանը, որն էլ իր հերթին այդ միջոցներն ուղղում է տների գնմանը։ Մեր կարգախոսն է՝ «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար», մենք գումարը հավաքում ենք ժողովրդից ու վերադարձնում ժողովրդին»,-նշեց ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետ Մարո Քէշիշեանը։                                                                                

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից