Քաղաքականություն

Թիվ 14 ԸԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրություններում գրանցել է 8 քաղաքական ուժի

2 րոպեի ընթերցում

Թիվ 14 ԸԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրություններում գրանցել է 8 քաղաքական ուժի

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։

Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝

«Հայրենիք» կուսակցությունը

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը,

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը,

«Ժառանգություն» կուսակցությունը,

«Հանրապետություն» կուսակցությունը,

«Համահայկական ճակատ» կուսակցությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում