Հայաստանն աշխարհագրական առավելություններ ունեցող կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև. Ալկիս Դրակինոս

3 րոպեի ընթերցում

Հայաստանն Ասիայի և Եվրոպայի միջև աշխարհագրական առավելություն ունեցող կամուրջ է. Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկը ցանկանում է օգտագործել այդ առավելությունները և շարունակական դարձնել ներդրումներն այդ ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի բացման ժամանակ նշեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար, տնօրեն Ալկիս Դրակինոսը։ 

Նրա բնորոշմամբ՝ բացի տարբեր ծրագրեր իրականացնելուց, ՎԶԵԲ-ը նաև ուշադրություն է դարձնում Հայաստանի ենթակառուցվածքներին:  

«Մենք հետաքրքրված ենք միավորել ուժերը՝ աջակցելու Հայաստանի աշխարհագրական առավելություններին։ Հայաստանը Կովկասում է, իսկ Կովկասը կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև։ Մենք ուզում ենք աշխատել այս ուղղությամբ։  Մենք որոշ ներդրումներ ենք կատարել այս ոլորտում, ինչը շարունակական բնույթ կկրի»,-նշեց ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը։ 

Նա իր խոսքում շեշտեց, որ ՎԶԵԲ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ ներգրավված լինելով տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։ 

«Մինչ օրս մենք կարողացել ենք ավելի քան 2.5 միլիարդ եվրոյի չափով ներդրումներ կատարել։ Մեր իրականացրած նախագծերի թիվը շուտով կհասնի 250-ի։ Հիմա դրանք  235-ն են, և մենք ունենք հավակնոտ ծրագիր տարեվերջի համար»,-նշեց Ալկիս Դրակինոսը։  

Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանը երկար ճանապարհ է անցել և այժմ կենսունակ տնտեսություն ունի, որը մեծ հեռանկարներ է բացում երկրի բնակչության և տարածաշրջանի համար՝ որպես կապի հանգույց և նաև որպես վերականգնվող էներգիայի աղբյուր՝ օգտագործելով իր բնական դիրքը, արևը, քամին և մարդկանց, որոնք Հայաստանի ամենակարևոր ռեսուրսն են։  

Դրակինոսի խոսքով՝ ՎԶԵԲ-ը լսում է, թե ինչ պահանջարկ ունեն ընկերությունները յուրաքանչյուր երկրում, որտեղ կազմակերպությունը գործում է․ «Հայաստանում մենք բավականին լավ ենք աջակցում մասնավոր հատվածին։ Մենք կենտրոնանում ենք մասնավոր հատվածին աջակցելու վրա։ Ես շատ հպարտ եմ նրանով, ինչին մենք հասել ենք՝ աջակցելով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին»,-ասաց նա:

Հայերեն English Русский 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան