Սպորտ

Մեծ աշխատանքի և միասնականության շնորհիվ շուտով կլինենք հավաքական, որի հետ շատերը հաշվի կնստեն. Հենրի Ավագյան

1 րոպեի ընթերցում

Մեծ աշխատանքի և միասնականության շնորհիվ շուտով կլինենք հավաքական, որի հետ շատերը հաշվի կնստեն. Հենրի Ավագյան

Հայաստանի ֆուտբոլի ազգայի թիմի և Երևանի  «Փյունիկ»-ի  դարպասապահ Հենրի Ավագյանն Իռլանդիայի դեմ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Ես հավատում եմ այն պրոցեսին, ինչի միջով հիմա մենք անցնում ենք։ Սա իմ հավաքականն է, այստեղ մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալներն ուղղելու վրա։ Մեր մեծ աշխատանքի և միասնականության շնորհիվ մենք շուտով կլինենք հավաքական, որի հետ շատ շատերը հաշվի կնստեն։ Այս չափից շատ էմոցիոնալ խաղերից հետո շատ կարևոր է արագ վերականգնվել և շարժվել առաջ։ Շնորհակալ եմ  մեր երկրպագուներից անմնացորդ նվիրման և  աջակցության համար։ Ամեն ինչ փոխադարձ է, իսկ հաղթանակները երկար չեն սպասեցնի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Հենրի Ավագյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի խաղում հյուրընկալվեց Իռլանդիային ու զիջեց նվազագույն հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկին մրցակցին գլխով խփելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը, ինչից հետո Իռլանդիայի հավաքականը կարողացավ բացել հաշիվն ու պահել այն մինչև խաղի վերջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում