Ռուսաստան

Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են Հարավային Օսիայի, Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման համաձայնագրի մշակումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են Հարավային Օսիայի, Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման համաձայնագրի մշակումը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով միջազգային քննարկումների համանախագահ, Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շփեթի (Շվեյցարիա), ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչ Հայլու Մամոյի և տվյալ ձևաչափում ԵՄ ներկայացուցչի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը։

«Այս տարվա նոյեմբերին նախատեսված հաջորդ փուլի նախապատրաստման համատեքստում տեղի է ունեցել Քննարկումների օրակարգի գործնական խնդիրների բովանդակալից քննարկում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ «ռուսական կողմն ընդգծել է Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության համար կայուն անվտանգության ապահովման հետ կապված առաջնահերթ ոլորտներում ջանքերի ակտիվացման և այդ պետությունների և Վրաստանի միջև ուժի չկիրառման վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի մշակման անհրաժեշտությունը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում