ՀՀ վարչապետը Երևանի քաղաքապետին շնորհավորել է «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Երևանցիներին, Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետ Տիգրան Ավինյանին շնորհավորում եմ «Էրեբունի–Երևան» տոնակատարությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Տասնյակ հազարավոր քաղաքացիներն էլ իրենց մասնակցությամբ «Էրեբունի–Երևան»–ը հաստատեցին որպես կյանքի եւ խաղաղության տոն։ Կեցցե՛ք»,- գրել է ՀՀ վարչապետը:
Հոկտեմբերի 11-12-ին Երևանում նշվել է մայրաքաղաքի 2807-ամյակը: Քաղաքի տարբեր հատվածներում միջոցառումներ են կազմակերպվել: Տոնական միջոցառումները եզրափակվել են Հանրապետության հրապարակում՝ Թաթա Սիմոնյանի համերգով ու շքեղ հրավառությամբ: