ՀՀ կառավարությունը 125 միլիոն 906.7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել 125 միլիոն 906.7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համար։
«Արմենպրես»-ի թղթակցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից տեղեկացրեցին, որ 91 միլիոն 974.3 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի արտաքին ջրագծերի և ջրընդունիչի վերանորոգման համար։
31 միլիոն 534.8 հազար դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Ռոմանի 2, Սեսմանուկյան 1, 3 և Վ. Համբարձումյան 11 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման համար։
2 միլիոն 397.6 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Մադինա բնակավայրերում խմելու նոր ջրագծի կառուցման համար։
Բոլոր տեղերում շինարարական աշխատանքներն ավարտվել են։