Քաղաքականություն

Փաշինյանի համոզմամբ՝ նախկին երեք նախագահները վախենում են բանավիճել իր հետ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանի համոզմամբ՝ նախկին երեք նախագահները վախենում են բանավիճել իր հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  ՀՀ նախկին երեք նախագահները վախենում են բանավիճել իր հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ֆեյք է որակել ՀՀ նախկին երեք նախագահների խոսքերի մեծ մասը, որը նրա բնութագրմամբ, բանավեճ է իր հետ։ 

«Պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախագահները վախենում են ինձ հետ գալ բանավեճի։ Ընդ որում՝ այդ ժանրը իբր «ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ», լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդկանց խոսացածի 99․9 տոկոսը բանավեճ է ինձ հետ, իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև իրենց խոսքի 99․9 տոկոսը ֆեյք է և դա շատ հեշտությամբ ցույց կտամ»,- ասել է վարչապետը՝ հարցադրում կատարելով երեք նախագահներին, թե մասնակցելով խորհրդարանական ընտրությունների, նրանք չե՞ն գալու իր հետ բանավեճի։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում