Վրաստանի դատարանը կալանավորել է նախագահական նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահի նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին, որի հետևանքով տուժել էր շուրջ 30 ոստիկան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ռուսթավելի պողոտա» հասարակական շարժման առաջնորդները՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն, ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Պաատա Մանջղալաձեն, և պաշտոնաթող գնդապետ Լաշա Բերիձեն մեղադրվում են ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները զավթելու և շրջափակելու փորձի, խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգը փոխելու և պետական ​​իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ։ Մեղադրյալներին սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։

Նաև դատական գործընթաց է սպասվում հարձակման 13 մասնակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել են հոկտեմբերի 6-ին: Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետախուզման մեջ է անկարգությունների ևս երկու մասնակից։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանի ՆԳ նախարարությունը հաղորդել է, որ տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահի նստավայրի ցանկապատերը և փորձել են ներխուժել շենք։ Դրանից հետո ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Հայերեն Русский

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում