Քաղաքականություն

Օնիկ Ախվերդյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար

1 րոպեի ընթերցում

Օնիկ Ախվերդյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար

Փարաքար խոշորացված համայնքի ավագանին հոկտեմբերի 7-ին արտահերթ նիստում նոր համայնքապետ ընտրեց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վալոդյա Գրիգորյանի մահից հետո կայացած նիստում ավագանու երեք խմբակցություններից թեկնածուներ չէին առաջադրվել։ Միակ առաջադրված թեկնածուն «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանն էր, որը ընտրվել է համայնքի ղեկավար։ 

Նիստի մեկնարկին ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։ 

Սեպտեմբերի 23-ին Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Սպանվել էր նաև նրա ընկերը, ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, ևս մեկ անձ՝ Արծրուն Գալստյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ կալանավորվել են։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում