Անհայտ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը մեկ ամսով կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մեկ ամսով կալանավորել 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Տաթև Սողոյանը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել էին անհայտ կորած զինծառայողների հարազատներից երկուսը՝ Ապիջան Սարգսյանը և Արսեն Ղուկասյանը։ Հետագայում Ապիջան Սարգսյանը ազատ էր արձակվել, մինչդեռ Արսեն Ղուկասյանը շարունակել է մնալ կալանքի տակ։

Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ 

Անհայտ կորած զինծառայողների ծնողները սեպտեմբերի 29-ին բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ։ Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանի հետ։ Ակցիայի ընթացքում իրավիճակը լարվել էր, քաշքշուկ էր սկսվել ակցիայի մասնակիցների և Ռազմական ոստիկանության ծառայողների միջև։ 

Հայերեն Español

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես