Հայաստան

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր և ենթակա վարչությունների նորանշանակ պետերին

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր և ենթակա վարչությունների նորանշանակ պետերին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ՔԿ նախագահը ներկայացրել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Լևոն Եղոյանին և վերջինիս ենթակայությամբ գործող Երկրորդ վարչության պետ Հովհաննես Մարտիրոսյանին: 

Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ Արթուր Պողոսյանը շնորհավորելով նորանշանակ պետերին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջիններիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները և հույս հայտնել, որ նրանք պատշաճ կիրականացնեն ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները:

Նորանշանակ պետերը շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության համար և հավաստիացրել են, որ առավելագույն ջանքեր կգործադրեն Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրներն արդյունավետ կենսագործելու հարցում:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում