Աշխարհ

Սիդնեյում հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի

1 րոպեի ընթերցում

Սիդնեյում հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի: Ինչպես հաղղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մեկ տղամարդ հրաձգային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել ծանր վիճակում, երեքը թեթև վնասվածքներ են ստացել, ևս 16 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։

«Ոստիկանների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան», - ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, հրաձգության հեղինակը 60-ամյա տղամարդ է, որին հաջողվել է ձերբակալել։ Նա շուրջ 50 անկանոն կրակոց է արձակել։ 

Ոստիկանությունը պարզում է տղամարդու կողմից նման վարքի շարժառիթները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում