Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ»-ի հայտարարության նախագծին

1 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ»-ի հայտարարության նախագծին

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: 

Նա հիշեցրեց, որ այդ հայտարարության շրջանակում իրականացվել են նաև լսումներ: 

«Սա իմպիչմենտի գործընթացը չէ: Սա հայտարարություն է, որն արձանագրել է մեր երկրում արտաքին քաղաքական, ինչպես նաև ներքաղաքական, անվտանգային խնդիրները: Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն ընթանում է իր հունով»,-ասաց Մամիջանյանը:  

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ՝ հայտարարության նախագծի ձևակերպումներն էմոցիոնալ են:

Հանձնաժողովում քննարկումից հետո հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 6-ը: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում