ՀՀ նախագահ

Ուսուցչի աշխատանքից է մեծապես կախված մեր պետականության ապագան. ՀՀ նախագահն ընդունել է «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող մանկավարժներին

2 րոպեի ընթերցում

Ուսուցչի աշխատանքից է մեծապես կախված մեր պետականության ապագան. ՀՀ նախագահն ընդունել է «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող մանկավարժներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները» մրցույթի 12 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսուցիչներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ ՀՀ նախագահը ողջունել և շնորհավորել է հաղթող ճանաչված մանկավարժներին: 

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը, որը վկայում է պետական իշխանության կողմից կրթության և այս ոլորտի աշխատողների նկատմամբ ցուցաբերվող առաջնահերթ վերաբերմունքի մասին: 

Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին տարիների նվիրական աշխատանքի համար և շեշտել, որ անգնահատելի է մանկավարժի դերակատարությունը գիտակից, պատասխանատու և ազատ հասարակության կերտման գործում: 

«Ձեզանից և ձեր աշխատանքից է մեծապես կախված մեր պետականության ապագան, որովհետև ուսուցիչը միայն մեխանիկական գիտելիք փոխանցող չէ, այլ պատանի սերնդի մոտ կարևորագույն արժեհամակարգեր ստեղծող»,- նշել է Վահագն Խաչատուրյանը: 

Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է վերջին տարիներին կրթության և գիտության ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առաջնահերթություններին, ապա պատասխանել ներկաներին հուզող հարցերին: 

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանն Ուսուցչի օրվան ընդառաջ շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում