Հայաստանը ցանկանում է միջազգային ներդրումներ ներգրավել հանքարդյունաբերության ոլորտում

3 րոպեի ընթերցում

Հայաստանը զգալիորեն կարիք ունի երկրաբանական ուսումնասիրությունների։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քայլերը և առաջիկա ծրագրերը։ 

«Այդ ուղղությամբ մենք մեծ աշխատանք ենք իրականացնում՝ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների աջակցությամբ։ Ստեղծում ենք նախադրյալներ, որպեսզի օտարերկրյա կազմակերպությունները, որոնք ունեն հարուստ փորձ, ներդրումներ իրականացնեն Հայաստանում։ Համաշխարհային շուկայում մետաղների, այդ թվում՝ կրիտիկական մետաղների պահանջարկի կտրուկ աճը մեծացրել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,– ասաց Վարդանյանը։

Փոխնախարարն ընդգծեց, որ օտարերկրյա կազմակերպությունների հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում և փորձում են Հայաստան բերել այնպիսի ընկերությունների, որոնք կարող են ներդրումների հետ միասին բերել նաև միջազգային լավագույն փորձը։  

«Հայաստանի համար սա կնշանակի նոր ներդրումներ, նոր աշխատատեղեր և ավելացված արժեք՝ պահպանելով բոլոր բնապահպանական և սոցիալական նորմերը»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ ներկայում իրականացվում է պաշարների համապարփակ գնահատում՝ հասկանալու համար երկրի ներուժը և ապագա տնտեսական քաղաքականությունը համաշխարհային պահանջարկին համապատասխանեցնելու նպատակով։  

«Հանքերը ուղղակի ազդեցություն ունեն տարածքային զարգացման վրա, հետևաբար այս աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի»,– հավելեց Վարդանյանը։ 

ՏԿԵ փոխնախարարն ասաց, որ նախարարության ռազմավարությամբ նախատեսվում է մինչև 2027 թվականը ստեղծել երկրաբանական ծառայություն։  

«Մենք արդեն գործուն քայլեր ենք անում՝ համագործակցելով տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրաբանական ծառայությունների հետ։ Մեր նպատակն է լավագույն փորձը բերել Հայաստան և պետական պատվերով իրականացնել լայնածավալ տարածաշրջանային ուսումնասիրություններ»,-նշեց Վարդանյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նոր ուսումնասիրությունները հնարավորություն կտան բացահայտել նոր հանքավայրեր, որոնք հետագայում կարող են դառնալ հետաքրքիր օտարերկրյա ներդրողների համար՝ ապահովելով կանխատեսելիություն և ներդրումների պաշտպանվածություն։ 

Հայերեն English Русский

Աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի մշակման ուղղությամբ. Կարլ Կրես

ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի

Գարեջրի օրեր՝ Երևանում

Wildberries-ն ու Yerevan City սուպերմարկետների ցանցը համագործակցություն են սկսում

Գյումրիում նախատեսվում է տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի իրականացում

Ես ռոմանտիկ մոտեցում ունեմ արվեստագետների հանդեպ և կարծում եմ, որ նրանք ավելի հեռուն են տեսնում. Սիմոն Աբգարյան

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունը