Վարչապետն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց կազմակերպել ուղիղ եթերում քննարկում
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց կազմակերպել ուղիղ եթերում քննարկում։
«Դուք խորհրդարանական լսում կազմակերպեք, հրավիրեք ձեր խմբակցություն, ուղիղ եթերում միայն ձեր խմբակցությունը… առավոտից երեկո նստենք խոսենք։ Ինչ փաստեր ունեք, փաստարկներ ունեք, փաստաթղթեր ունեք, գաղտնի տեղեկություններ ունեք՝ բոլորը բացեք։ Ինձ հրավիրեք ուղիղ եթերում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից թող ներկա մարդ չլինի։ Դուք հարցաքննեք ինձ, տվեք ինձ բոլոր հարցերը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը։
Փաշինյանը ընդգծեց, որ պատրաստ է անձամբ պատասխանել բոլոր հարցերին՝ առանց իր խմբակցության ներգրավվածության։