WizzAir-ի՝ Հայաստանում հաստատվելը Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերումն է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

WizzAir-ի՝ Հայաստանում հաստատվելը ՀՀ կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերումն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարևոր լուր է Հայաստանի համար և Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերում։ 

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան, և WizzAir-ի նման ավիաընկերությունները բացում են այդ հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար։

Ճամփորդելը, աշխարհը տեսնելն առաջին հերթին ինքներս մեզ ճանաչելու, մեր բոլոր առավելություններն ու թերությունները տեսնելու միջոց է։ Ճամփորդելը, այդ ընթացքում ձեռք բերած իմացությունը, ռեսուրս է, որը պետք է ներդրվի Հայաստանի զարգացման մեջ։

Բարի ճանապարհ և տպավորություններով հարստացած բարի վերադարձ, սիրելի՛ հայրենակիցներ»,- գրել է ՀՀ վարչապետն՝ այդ համատեքստում կարևորելով նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, որի շուրջ բանակցությունները, Փաշինյանի խոսքով, գտնվում են ինտենսիվ փուլում։

Հայերեն العربية English Español Русский

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը

Հայաստանի համար պղինձը նույն նշանակությունն ունի, ինչ որոշ երկրների համար՝ նավթը․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ

ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,6 միլիարդ դրամ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters