ՀՀ ԱՍՀ նախարարը մասնակցել է Բելգրադի կանանց հարցերով RISE 2025 համաժողովին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2025 թ․ սեպտեմբերի 29–30-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ մասնակցելու «Իրավունքներ, ներառում, կայունություն և հզորացում» խորագիրը կրող՝ Բելգրադի կանանց հարցերով RISE 2025 համաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել նախարար Թորոսյանի հանդիպումը Սերբիայի աշխատանքի, զբաղվածության, վետերանների և սոցիալական հարցերի նախարար Միլիցա Ջուրջևիչ Ստամենկովսկիի հետ։

Հանդիպման սկզբում տիկին Ստամենկովսկին շնորհավորել է Արսեն Թորոսյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն և հաջողություններ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Սերբիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով աշխատանքի, սոցիալական պաշտպանության, ինչպես նաև ժողովրդագրության քաղաքականության ոլորտներում փորձի փոխանակման և համագործակցության խորացման կարևորությունը։ 

Հատուկ ուշադրություն է դարձվել Սերբիայի ժողովրդագրության քաղաքականության ձևավորման և իրականացման ոլորտում կուտակած փորձին, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական կողմի համար։ 

Արսեն Թորոսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտադրելով աշխատանքի խրախուսման գաղափարը, ընտանիքներում և աշխատաշուկայում կանանց ներգրավվածության ընդլայնման և այդ ներգրավվածության հավասարակշռման կարևորությունը։

Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով համատեղ ձևակերպել փոխշահավետ նախաձեռնություններ և ծրագրեր։

Հայերեն Español

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ