Աշխարհ

Ղրղզստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 30-ին

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 30-ին

Ղրղզստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 30-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը պատգամավորների վաղաժամկետ ընտրությունները նշանակել է նոյեմբերի 30-ին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել քվեարկության անցկացումը, այդ թվում՝ հեռավար։ 

Տեղական պետական ​վարչակազմերին և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է աջակցություն ցուցաբերել համապատասխան լիազոր մարմինների և ընտրական հանձնաժողովների աշխատանքին՝ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կազմակերպչական, տեխնիկական հարցերում։

Սեպտեմբերի 25-ին Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները պաշտպանել են նախաձեռնող խմբի՝ ինքնալուծարման շուրջ առաջարկությունը։

Ղրղզստանի խորհրդարանի յոթերորդ գումարման պատգամավորների լիազորությունների ժամկետը պետք է լրանար 2026 թվականի նոյեմբերին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում