Քաղաքականություն

Հայաստանի նախագահն ընդունել է Չեխիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահն ընդունել է Չեխիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ, ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա շնորհավորել է Չեխիայի ժողովրդին և իշխանություններին ազգային տոնի առթիվ և մաղթել բարօրություն, զարգացում և խաղաղություն՝ վստահություն հայտնելով, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և զարգանալ։

Պետեր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար։ Նա վերահաստատել է Չեխիայի պատրաստակամությունը շարունակելու խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ և զարգացնել փոխգործակցությունը տարածաշրջանային ու բազմակողմ ձևաչափերում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները։

Կողմերն առանձնացրել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության կարևորությունը։ Նշվել է, որ երկու երկրների միջև ակտիվ շփումները և համագործակցությունը տարբեր մակարդակներում նպաստում են հարաբերությունների խորացմանը և նոր ծրագրերի իրականացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Չեխիայի համագործակցությանը Եվրոպական միության հարթակում։ Կողմերը կարևորել են փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը, որոնք կնպաստեն ոչ միայն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այլև Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում