Քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Քուինս շրջանի հրեական սինագոգ, այնուհետև հանդիպում է ունեցել Նյու Յորքի հրեական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև փոխշահավետ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին՝ Հայաստանի գործարար շրջանակների մասնակցությամբ։

Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ավարտվել է։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում