Քաղաքականություն

ՀՀ նախագահը ելույթ է ունեցել «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ելույթ է ունեցել «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Քայլաշ Սատյարթիի հիմնած «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով՝ շեշտադրելով հումանիստական գործության կարևոր նշանակությունը։ Նախագահ Խաչատուրյանը հատուկ ընդգծել է հումանիզմը որպես համամարդկային հարաբերությունների, միջազգային համագործակցության և խաղաղ համակեցության հիմնարար սկզբունք ամրագրելու անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում