Քաղաքականություն

Կավելաշվիլին Թրամփին առաջարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները սկսել մաքուր էջից

1 րոպեի ընթերցում

Կավելաշվիլին Թրամփին առաջարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները սկսել մաքուր էջից

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն առաջարկել է երկրների միջև հարաբերությունները սկսել մաքուր էջից։

«Ես ԱՄՆ նախագահին հայտնեցի, որ եկել է ժամանակը մեր հարաբերություններն սկսելու մաքուր էջից, ինչին ի պատասխան նա ասաց, որ հետևողական կլինի այդ հարցում և խոստացավ, որ անպայման կվերադառնա այս թեմային և կկապվի ինձ հետ: Կսպասենք պատասխանի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Կավելաշվիլին՝ ամփոփելով Նյու Յորք կատարած այցի արդյունքները։ 

Վրաստանի ղեկավարը հավելել է, որ Նյու Յորքում հանդիպել է նաև ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի հետ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում